ԱԺ ՀՅԴ խմբակցութան պատգամավոր Աղվան Վարդանյանը չի կարծում, թե Զարուհի Փոստանջյանի արարքն այն հարցն է և այն անձն է, որ կուսակցությունը հանդես գա դատապատող հայտարարությամբ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց, որ կարծում է, թե այդ տրված հարցը անապացույց է, և պետք էր այլ ավելի կարևոր հարցադրում ուղղել ՀՀ նախագահին:
«Մենք բոլորս ճանաչում ենք Զարուհուն, նա թուրք չէ, հայ կին է, երեխաների մայր է: Նա յուրահատուկ կին է», - նշեց նա, հավելելով, որ այս ձևով հարց տալը ճիշտ չէր, սակայն իրենք դատապարտումով հանդես չեն գա:
Անդրադառնալով հաջորդ պատվիրակության կազմում նույն պատգամավորուհու ընտրվելուն, նա նշեց, որ այդ պատվիրակությունները ձևավորվում են խմբակցություններով և պետք է հասկանալ սա խմբակցության տեսակետն էր, թե անձի և խմբակցությունն իր ներսում պետք է որոշի ինչ գնահատական տա:
«Ես չեմ մտածում, որ խմբակցությունը պետք է փոփոխություններ կատարի իր կազմում, այլ պետք է քննարկի: Ես գիտեմ, որ պատվիրակությունը ռոտացիոն կարգով է լինում և հետո պետք է խմբակցությունն ինքը որոշի կրկին Զարուհուն գործուղել թե՝ ոչ», - նշեց նա, հավելելով, որ այս թեմայից ավելի կարևոր թեմաներ կան, իսկ մենք երեք օր է միայն այս հարցին ենք անդրադառնում: