Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ ուրբաթ, մինչեւ կեսօր, հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է Magyar Nemzet-ը։
«Ես երեկ երեկոյան հեռախոսով խոսել եմ Ամերիկայի նախագահի հետ, բայց լուրը մի փոքր ավելի վաղ է հայտնվել»,- ասել է Օրբանը, երբ նրան հարցրել են, թե երբ է իմացել, որ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը մտադիր են հանդիպել Բուդապեշտում։
Նախորդ օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ եւ հայտնել Հունգարիայի մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին։ Ստույգ ամսաթիվը դեռեւս անհայտ է։