Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը ցավոտ հարված կլինի Եվրամիությանը եւ կամրապնդի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ազդեցությունը միության ներսում։ Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական The Telegraph թերթը։
«Հունգարիայի ընտրությունը որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր, հավանաբար, ջնջել է ժպիտը ԵՄ դեմքից։ Դաշինքը մեծ մասամբ դուրս է մնացել Ուկրաինայի խաղաղության բանակցություններից եւ անհանգստացած է [Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջեւ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի մշակման գործում] իր աննշան դերից»,- նշվել է հոդվածում։
Ինչպես կարծում են պարբերականի հեղինակները, եվրոպացի դիվանագետներն իշխանափոխության հույս ունեն Հունգարիայում, քանի որ Օրբանը խոչընդոտում է ԵՄ քաղաքականությանը, սակայն Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդների միջեւ Բուդապեշտում կայանալիք բանակցությունները միայն կամրապնդեն վարչապետի դիրքերը համաշխարհային ասպարեզում։
Հինգշաբթի, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Թրամփը հայտնել է, որ իրենք համաձայնել են շուտով հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում։ ԱՄՆ նախագահը հետագայում պարզաբանել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։