Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան տարեդարձն է: Բռնցքամարտիկը բոլորում է 33 տարին:

Այժմ նա գտնվում է Գերմանիայի Քինբաում առողջարանային քաղաքում: Բռնցքամարտիկն այս օրերին ամեն օր մարզվում է և պատրաստվում մարտի 23-ին կայանալիք ռևանշ-մենամարտին:

Չնայած ամենօրյա մարզումներին և աշխատանքային խիտ գրաֆիկին՝ Արթուրն այսօր կնշի իր տարեդարձը: Երեկոյան նա պատրաստվում է ընկերների և մարզական ակումբի անդամների հետ տոնել 33-ամյակը քաղաքի ռեստորաններից մեկում:

Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը esyes.am-ին ասաց, որ կեսգիշերից սկսած բռնցքամարտիկն անընդհատ շնորհավորանքներ և նվերներ է ստանում. «Արթուրը չի կարևորում նվերների նյութական արժեքը, իր համար շատ ավելի կարևոր է ուշադրությունը»:

Նշենք, որ այսօր՝ մինչ ռեստորան գնալը ևս Արթուրը մարզվելու է, քանի որ օգոստոսին Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի Բեռլինում կայացած մենամարտի պարտությունից հետո Շտիգլիցը ռևանշ է հայտարարել և նրանք կրկին մենամարտելու են: Հիշեցնենք, որ այդ ժամանակ հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տարել և նվաճել WBО գոտին: