Եթե նույնիսկ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայի դեսպան չնշանակվի, ՀՅԴ-ի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկտմամբ չի փոխվի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Դուք տեսե՞լ եք, որ վերջին տարիներին մեր դիրքորոշումը փոխված լինի, դուք տեսե՞լ եք, որ մենք համակարգային խնդիրները չկարևորենք: Մենք միշտ էլ ասել ենք, որ իշխանությունն այս երկրում կարևոր է», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, բոլորը պետք է ուրախ լինեն, որ մեր բոլոր դեսպաններն ունենան Վահան Հովհաննիսյանի անհատականությունը, աշխարհայացքը:

Նա նաև նշեց, որ ՀՀ-ն միանշանակ կշահի դրանից, իսկ այն հարցին, թե արդյո՞ք կտուժի ՀՅԴ-ն, նա պատասխանեց.
«Կտուժի՞ Դաշնակցությունը, գուցե և որոշ առումներով կտուժի, սակայն կուսակցությունն ինքն իր համար չէ՝ երկրի համար է: Ոչինչ, դրան էլ կդիմանանք», - եզրափակեց նա: