«Ինտեր Մայամիի» 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ ՄԼՍ-ի ավարտված կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու։ Վերջին տուրում աշխարհի չեմպիոնը 3 գոլ է խփել «Նեշվիլին», «Ինտեր Մայամին» հաղթել է 5:2 հաշվով եւ երրորդ տեղից դուրս եկել փլեյ-օֆֆ։

Մեսին կանոնավոր առաջնությունն ավարտեց 29 գոլով եւ 19 գոլային փոխանցումով։

Մեսին 2023 թվականից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբեր։


Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։