Սուրեն Հարությունյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Փարիզում ընթացող որակավորման փուլում 75 կգ քաշային կարգում Հարությունյանը հաղթել է բոլոր մենամարտերը։


Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ աշխարհի առաջնության ուղեգիր էին նվաճել Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը։

Կարատեի աշխարհի առաջնությունը կանցկացվի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` նոյեմբերի 27-30-ը։