Դատախազի քվեարկության հետ կապված ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն է կատարել, և ասել, որ իրենց խմբակցությունում բոլորը դեմ են քվեարկել: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Արամ Մանուկյանը:
«Ես հավատում եմ, որ մյուս ասողներն էլ են դեմ քվեարկել:Մենք հավատում ենք, որովհետև պատճառ չկա չհավատալու», - նշեց նա:
Պատգամավորի համար տարօրինակ է ՀՀԿ-ի հակասող հակասությունները քվեարկության հետ կապված: Նրա խոսքերով, հենց հանրապետականներն են խճճվել քվեաթերթիկների մեջ:
«Հիմա դժվար է ապացուցել, որ մոտ քսան դեմ ձայն է եղել», - նշեց նա, հավելելով, որ պետք չէ իրար մեղադրել,և ինչ-որ բաներ ապացուցել:
Նրա խոսքերով, Ստեփան Դեմիրճյանի քվեարկությունը նույնպես շատ հստակ է:
«Սա սարքած խաղ է, պետք չէ սադրանքների ենթարկվել: Մենք առաջարկում ենք այս թեման փակել», - եզրափակեց նա: