Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երևանի «Նոան» մեկնեց Ռումինիա։ Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

Երեւանյան թիմը ներկայացրել է նաեւ վերջնական հայտացուցակը։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Նոան» 16 առաջատարների թվում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։