Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ–ին։

Այս ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցներով նախատեսվում է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ։


Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար։


Ներկայումս առկա է 15 աշխատատեղ՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 19-ի 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 130․5 մլն դրամ։