ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ The Wall Street Journal-ում հրապարակված տեղեկությունը, թե Վաշինգտոնը վերացրել է Կիևի կողմից Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու համար որոշակի արևմտյան հրթիռների օգտագործման վրա դրված կարևոր սահմանափակումը, կեղծ է։
«Wall Street Journal-ի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ն թույլատրել է Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու համար, կեղծ լուր է,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:- ԱՄՆ-ը ոչ մի կապ չունի այս հրթիռների հետ, անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս կամ ինչ է անում Ուկրաինան դրանցով»,- պնդել է Թրամփը։