Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի պայմանագիր չկա: Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրումներին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր Հայաստանին և Ռուսաստանին, նման պայմանագիր չկա», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, պայմանագիր կա «ՀայՌուսԳազարդի» և ռուսական «Գազպրոմի» միջև, սակայն նա ինքը դա չի տեսել: