Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաստատ չեք մոռացել պարոն վարչապետի լեգենդար խոսքերը` քեռակնոջը դոմփելու մասին: Այսօր իրեն տեղական տիպի Վիկիլիքս հռչակող նորահայտ տելեգրամյան ալիքը, որ դժվար չէ գուշակել, թե ում է պատկանում` հրապարակեց ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի` ենթադրաբար իր քեռակնոջ հետ լողանալու և այլ հարանման կադրեր:
Պոռնո չկա: Թեթև հայկական, գեղջկական կղերական ծագման էրոտիկա է: Չեմ պատմի: Նայել էլ խորհուրդ չեմ տա: Ոչ թե որովհետև անհետաքրքիր է, թեև իրոք անհետաքրքիր է, կամ ոչ թե որովհետև անբարո է արքեպիսկոպոսի պարագայի համար (այդ առումով հաստատանբարո է), այլ որովհետև անբարո է նման կադրերի հրապարակման փաստն իսկ:
Սեքսուալ բնույթի կենցաղավարական դրվագներից անցնենք մի պահ այն կողմ: Տեսախցիկները ակնհայտորեն տեղադրված են բնակարանում: Տեղադրված են ամենայն հավանականությամբ` առաստաղներին: Ու տեղադրված են անգամ զուգարանում, որ կրկնակի ստորություն է:
Արշակ սրբազանին մինչ օրս որևէ քրեական հանցագործություն չի մեղսագրվում: Բարոյական` որքան ուզեք, բայց ոչ քրեական: Ու եթե չի մեղսագրվում` դատարանը չէր կարող սանկցիա տալ` տեսանկարահանող գաղտնի սարքեր տեղադրել այսպես կոչված իրավապահներին: Այդ դեպքում ո՞վ է տեղադրել: Մաֆիա՞ն: Գողականները՞: Հակառակորդ պետությունները՞: Հայաստանի հատուկ ծառակությունները՞: (ենթասրաբար առանց սանկցիա, հետևաբար`հավանաբար խիստ ապօրինի): Քեռակնոջ հարևան Դինուլը, թե՞ Արշակ սրբազանի քեռին: Թե՞ գուցե Արշակ սրբազանն ինքը: Անհայտ է: Կռահել կարելի՞ է: Թերևս կարելի է:
Բայց շատ հետաքրքիր է, որ փաստորոն Արշակ սրբազանի այս դրվագի մասին դեռևս վաղ ամռանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու դրանով տվեց ադրբեջանական եկեղեցաքանդական օպերացիայի մեկնարկը: Մարդիկ չգիտեին ինչի մասին է խոսքը, մարդիկ չհասկացան՝ ում մասին է խոսքը, մարդիկ չիմացան՝ ինչ նկատի ունի Պարոն վարչապետը:
Բայց պարզվում է, որ պարոն վարչապետը հավանաբար բան գիտեր: Ամենայն հավանականությամբ նա անգամ վիդեո էր նայել: Հավանաբար` առաստաղին տեղադրված տեսախցիկներից գաղտնի նկարահանված սեքս-վիդեո:
Փաստորեն պարոն վարչապետը վաղուց էր այս կինոն նայել: Թե՞ չէր նայել: Այլ մարգարեանում էր ուղղակի: Մտածեք ինքներդ:
Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս:
Հիմա, երբ կաթողիկոսի, նրա անմաքուր թիմի վարկաբեկման վերջին արարի փուլն է սկսվել, որից տրվում է եկեղեցու քանդման բուն մեկնարկը, այդ տեսանյութերը հանկարծ Պարոն վարչապետից հետո արդեն հասանելի են դառնում նաև լայն հանրությանը:
Հետաքրքիր է չէ՞:
Հպարտ չե՞ք արդյոք, որ ձեր վարչապետը հավանաբար նման վիդեոներ է նայում: Նայելուց առաջ գուցե այդ վիդեոների հետ կապված այլ մտքեր էլ է արտահայտում, նայելուց հետո էլ` հրապարակային է արտահայտում: Հպարտ չե՞ք արդյոք, որ հետո դրանք դուք էլ եք նայում, որ ձեզ էլ անմասն չեն թողնում ոչ միայն արքեպիսկոպոսի, այլև մարդու` տղամարդու ու ինչ-որ կնոջ գաղտնի կապի տրիվիալ` կենցաղային մանրամասներին:
Հպարտ չե՞ք արդյոք որ ձեզ մտցնում են երկու հասուն մարդկանց ներքնաշորերի արանքը, եթե անգամ դրանցից մեկը ուխտ է արել չլինել կնոջ հետ ու սխալ է անում, որ խաբել է ու դավաճանել իր ուխտին: Բայց որը մարդ է` մեղավոր, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը:
Հպարտ չե՞ք արդյոք, որ դուք ապրում եք մի հասարակության մեջ, որտեղ վաղը ձեր անձնական կյանքի դրվագների վիդեոն են ցուցադրելու, որովհետև շատերինն ունեն հավանաբար:
Հպարտ չե՞ք արդյոք, որ ձեր հազարամյա եկեղեցին քանդելու գործում իրենց սրբազան ավանդն են ներդնում թե՛ օծյալ սեքսուալ կյանքով ապրող արքեպիսկոպոսը, որ բացահայտվելուց հետո իսկ շարունակեց մնալ իր պաշտոնին` վտանգելով ողջ եկեղեցին, և թե՛ եկեղեցու թշնամի նրա տեսանյութը հրապաևակողները:
Անգամ ճղճիմ չէ այս ամենը: Նողկալի է: Էժանագույն է, ցածրագույն է, ենթամարդկային է այս ամենը:
Ու այս տեսանյութերն իրականում կարեկցանք են հարուցում Արշակ եպիսկոպոսի հանդեպ: Աստծո առաջ մեղավոր Աստծո սպասավորի, որ անուղեղություն ունեցավ շարունակելու պաշտոնավարել հայտնի ակնարկ-քֆուր-հայտարարությունից հետո, և որի մարդկային թուլությունը նրանից հազար անգամ ավելի Աստծո առջև մեղավորները ստոր գործիքի վերածեցին իր դեմ:
Մյուս կողմից` ավելի ու ավելի եմ համոզվում, որ լավ է, որ Հայաստանն այս վիճակում է:
Այս տեսանյութերում ոչ թե Արշակ սրբազանն է իր քեռակնոջը, կամ էլ որևէ կնոջ դոմփում, այլ դոմփվում են բոլորը:
Ու հաստատ ոչ հաստատ անուղեղ Արշակ սրբազանի կողմից:
Վստահ եմ, որ այս տեսանյութը հրապարակվել է ոչ միայն Գարեգինի շրջապատն ու նրան վարկաբեկելու, այլև ու առավելապես` անձամբ Գարեգինին սարսափեցնելու համար: Որովհետև ակնհայտ է, որ նրա մասնակցությամբ նույնպես սեքս երիզներ կան: Եվ սա հաստատ մեսիջ է նրան, որ հանկարծ չմտածի անգամ դիմադրելու մասին, թեև էլի ամենևին չի էլ դիմադրում:
Եվ այո՛: Ողջ հայության մեջ միայն ես էի որ բազմաթիվ անգամներ ասացի, որ եթե ռեժիմը խոսում է դոմփելուց ևսեռական կյանքերից, ուրեմն ռեսանյութեր ունի և դրանք հրապարակվելու են:
Ճի՞շտ էի արդյոք կանխագուշակում թե ոչ` չգիտեմ: Դատեք ինքներդ:
ԱՄՆ-ում հռչակավոր Ուոթերգեյթյան սկանդալը վերջակետ դրեց նախագ Նօքսոնի պաշտոնավարմանը: Նիքսոնը մարդկանց էր ուղարկել` գիշերը ապօրինի քչփորելու դեմոկրատների գրասենյակն ու լսող սարքեր տեղադրելու: Նիքսոնը ստիպված հրաժարական տվեց ու առհավետ հեռացավ հրապարակից:
Հայաստանում փաստորեն, ամենայն հավանականությամբ, վարչապետը արքեպիսկոպոսների անձնական կյանքերն է դիտում: Ու արդյո՞ք միայն դիտում է: «Դիտելուց» հետո էլ մեծացնում է իր աջակիցների բանակները:
Ու հասարակությունն ուրախ է: Հասարակությունը երջանիկ է: Ու ծափահարում է ...
Հետևաբար հասրակությունն արժանի է իր վարչապետին: Եվ` իր վիճակին: Իսկ ամենից առավել` իր ապագային»։