Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։