Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հարավային Լիբանանում մեքենա են ոչնչացրել։ Զինվորականների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» ստորաբաժանման հրամանատար Զեյն ալ-Աբիդին Հուսեյն Ֆաթունին։

Հաղորդագրության համաձայն՝ Ֆաթունին ղեկավարել է «Ռադվան» հակատանկային ստորաբաժանումը և նրան հանձնարարվել էր վերականգնել հարավային Լիբանանի երթևեկության ենթակառուցվածքները։

«Ռադվան» ստորաբաժանումը համարվում է «Հեզբոլլահ»-ի էլիտար ստորաբաժանում և ակտիվ է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում։