ԱՄՆ նավատորմի ուղղաթիռը և կործանիչը, որոնք գործողություններ էին իրականացնում «USS Nimitz» ավիակիրից, ընկել են Հարավչինական ծովում՝ ընդամենը 30 րոպեի տարբերությամբ, նշվում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հաղորդագրությունում։
ԱՄՆ նավատորմի MH-60R Sea Hawk ուղղաթիռը ընկել է տեղական ժամանակով ժամը 14:45-ին։ Նավատորմը հայտնել է, որ բոլոր երեք անձնակազմի անդամները փրկվել են։
Երկու օդաչուներն էլ կատապուլտով դուրս են եկել և անվտանգ փրկվել։
«Բոլոր ներգրավված անձինք անվտանգ են և կայուն վիճակում։ Երկու միջադեպերի պատճառները հետաքննվում են», — նշված է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հաղորդագրությունում։


