Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը 11 միլիոն եվրոյով կգնի «Բարսելոնայի» նախկին պաշտպան եւ երգչուհի Շակիրայի նախկին առանձնատունը Էսպլուգես դե Լյոբրեգատում, հաղորդում է AS-ը։
Առանձնատունը գտնվում է կատալոնական ակումբի մարզաբազայից ոչ հեռու։ Ընդհանուր տարածքը 3,8 հազար քառակուսի մետր է։
Առանձնատունն ունի լողավազան, ֆուտբոլի խաղադաշտ, պադելի կորտ, մարզադահլիճ, կինոթատրոն։
Յամալի տարեկան աշխատավարձը մոտ 20 միլիոն եվրո է։


