Զարուհի Փոստանջյանը հավերժական թեմա չի կարող լինել, առավել ևս այն գավառական մոտեցումը, թե մեր «կեղտոտ» սպիտակեղենը տանում ենք Եվրոպա: Անդրադառնալով բազմիցս քննարկվող այդ թեմային նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ցանկացած պատգամավոր կարող է իր թիմի անունից միջազգային ցանկացած ամբիոնից քաղաքական հարցադրումներ անել և առաջարկություններ անել: Այնպես, որ եթե սպիտակեղեն գոյություն ունի,ապա բոլոր երկրներում կեղտոտվում է, լվացվում է: Էս է իրականությունը: Իսկ անընդհատ վանկարկել Զարուհուն և նոր գնահատականներ տալ, կարծում եմ դա ճանապարհ չէ, քանի որ դա քաղաքական չէ», - նշեց նա:
Անդրադառնալով Հանրապետականների երիտթևի այն նախաձեռնությանը, թե պատրաստվում են ձվերով և պոմիդորներով դիմավորել Զարուհի Փոստանջյանին, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, հավելելով, որ դեմ է նման «մեծարանքների» :
«Ես տեղյակ չեմ, Հայաստանի վիճակն էնպիսին է , որ քսան հոգով հավաքվում են, պոմիդոր էլ են շպրտում , ձու էլ են շպրտում: Կոնկրետ այս հարցով ինֆորմացված չեմ: Եթե հանրապետականի երիտ թևն է դա կատարելու, ապա կատարելու է իր կամքով և մտածողությամբ և ոչ թե գրանտների միջոցով», - նշեց նա:


