Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։