ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ինչու կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Տեր Արամին:
«Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից, նա հիշել է, որ ՀԱԵ-ն ունի Կանոնագիրք, որին հղում անելով փորձում է հիմնավորել, որ տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում, այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված»,- ասել է վարչապետն ու մանրամասնել, թե ինչու Կտրիճ Ներսիսյանը չի կարող կարգալույծ անել տեր Արամին:
«Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք Հայոցի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով կարգալույծ է, հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում, և ես, ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու եմ պատարագին»,-ասել է Փաշինյանը։


