ՀԱՄԱՍ-ը կոչնչացվի, եթե «իրեն լավ չպահի», այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռի վրա, հայտնում է BBC News-ը։

Այսպես է նա մեկնաբանել Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի վերջին հարվածները, որոնց հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։

«Նրանք սպանեցին իսրայելցի զինվորի, այդ իսկ պատճառով իսրայելցիները պատասխան հարված հասցրին և նրանք պետք է պատասխան հարված հասցնեն», - ասել է ԱՄՆ նախագահը։


Միաժամանակ, նրա խոսքով, Գազայում տիրող հրադադարին «ոչինչ չի կարող սպառնալ»։

«ՀԱՄԱՍ-ը Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագրի շատ փոքր մասն է և նրանք պետք է իրենց լավ պահեն», - ասել է Թրամփը։