«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել ՀՀ Ազգային ժողովի անտրամաբանական գնումների շարքը: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրենսդիր մարմինը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ձեռամբ, գնել է սկավառակ ու նվագարկիչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս՝ նվագարկիչ, բարձրախոս և Miles Davis-ի սկավառակ։ Այո, նույն այն Miles Davis-ը, որին անվանում են «Ջազի Պիկասո»։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։
Փաստաթղթերում գրված է, որ ԱԺ-ին է մատակարարվել․
• 1 Crosley C62 – Black նվագարկիչ՝ 120.000 դրամ,
• 1 Edifier R1280DB բարձրախոս՝ 60.000 դրամ,

• 1 «Crosley Miles Davis – The Picasso of Jazz» սկավառակ՝ 19.000 դրամ։
Ընդամենը՝ 199.000 դրամ պետական բյուջեից։
Հարց. պետական ո՞ր գործառույթն է կատարվել այս գնումով, ինչո՞ւ է Ազգային ժողովին անհրաժեշտ նվագարկիչ, անհասկանալի է։
«Մշակութային շնչառությունից» զատ, հետաքրքիր է դառնում շարունակությունը։
ԱԺ-ի հաշիվ ապրանքագրերի ուսումնասիրության համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն գնել է երկու Crosley նվագարկիչ՝ յուրաքանչյուրը 160.000 դրամ։
Այսինքն՝ 320.000 դրամ, կրկին՝ պետական գանձարանից։
 
Բայց ոչ մի տեղ նշված չէ՝
• ո՞ր բաժնի կամ աշխատասենյակի համար է գնվել,
• ո՞վ է պահանջել նվագարկիչ ունենալ,
• եւ ամենակարևորը՝ ինչպե՞ս է այդ գնումը նպաստել օրենսդիր մարմնի արդյունավետության վրա։
Մինչդեռ թափանցիկության մասին խոսող ՔՊ-ականները այս մասին լռում են՝ ինչու պիտի հարկատուների վճարած գումարով ԱԺ-ում հնչի ջազի, այլ ոչ թափանցիկության ձայնը։
Հիշեցնենք, որ մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որ կրթությունը ստացավ աշխատանքին զուգահեռ, իրականում աղմկահարույց շատ պատմությունների մեջ է թաթախված:
Նրա կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:
Բացի դրանից, նա խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի:
Կարճ ասած՝ ՀՀ ԱԺ-ում պետական ու սեփական շահերը միախառնվել են և անգամ ջազի դիսկն են պետբյուջեի միջոցներով գնում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					