Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ խմբակցությունների հանդիպման ժամանակ ՀՀԿ-ն չի քննարկել օֆշորային սկանդալի բացահայտման հետ կապված հարցերը: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Գալուստ Սահակյանը, հավելելով, որ Կոստանյանին չէին հրավիրել հարցադրումներ անելու համար:
Իսկ անդրադառնալով քվեարկության շուրջ ստեղծված աղմուկին և ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, նա նշեց. «Ես համաձայն եմ, որ քվեարկությունը բացվի, ինչքան ցանկացել, բացել են , առավել ևս կարգ չկա բացելու: Երկորրդն էլ՝ ընդդիմադիր թևից հանձնաժողովի կազմում անդամներ են եղել, որոնք հաշվել են և իրենք էլ ստորագրել են արձանագրությունը», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, ելույթների ընթացքում պարզ է դարձել, որ դրական վերաբերմունք կա և ՀՀԿ-ականի խոսքերով, բոլորը կողմ են քվեարկել այլ բան մտածելով:
«Կողմ են քվեարկել մտածելով, թե ոնց լինի մի տաս-տասնհինգ հոգի դեմ քվեարկած կլինի, կասեմ ես եմ: Հիմնական գաղափարը դա է: Թե չէ ինչպես է պատահում, վերցրել են միասին, տարել են-լցրել են սեղանին, բոլորը սկսել են հաշվել», - նշեց նա:
Նա նաև անդրադրձավ Նիկոլ Փաշինյանի՝ քվեաթերթիկը լուըսանկարելուն, նշելով, որ պատգամավորներից մեկն էլ խրոխտ խոսում էր, թե նկարել է քվեաթերթիկը: