Մեծ Բրիտանիան վերջերս Ուկրաինային ևս մի քանի Storm Shadow հրթիռներ է փոխանցել, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Չի հաստակեցվում թե կոնկրետ քանի հրթիռ է ստացել Կիևը, սակայն նոր մատակարարումները պետք է ապահովեն Ուկրաինային ողջ ձմռան համար. Մեծ Բրիտանիայում մտավախություն ունեն, որ հենց այդ ժամանակահատվածում էլ Ռուսաստանը կավելացնի իր հարձակումները։
2023 թվականին Լոնդոնն առաջին անգամ Կիևին է փոխանցել մինչև 250 կմ հեռահարությամբ Storm Shadow թևավոր հրթիռները։ Ուկրաինան դրանք առաջին անգամ օգտագործել է 2024 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանում ռազմական թիրախներին հարվածելու համար։ Բրիտանական իշխանությունները չեն հայտնում, թե պատերազմի սկզբից Կիևը ընդհանուր առմամբ քանի հրթիռ է ստացել։


