Իրանը կվերսկսի համագործակցությունն ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը դադարեցնի աջակցել Իսրայելին։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին․

«Ամերիկացիները երբեմն ասում են, որ կցանկանային համագործակցել Իրանի հետ․․․Իրանի հետ համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել անիծված սիոնիստական ռեժիմին, ռազմակայաններ է պահում և միջամտում տարածաշրջանի գործերին»: