«Հրդեհի բռնկման պատճառներն այս պահին չենք կարող ասել․ վարկածներ կարող են լինել, բայց ներկայացնելու ենթակա չեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հրդեհը մեկուսացվել է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։
«Հրդեհը բռնկման օջախը КFC-ի տարածքն է, վնասների մասին ոչինչ չենք կարող ասել, մինչև ուսումնասիրություն չիրականացվի։ Նախնական տվյալներով տուժած քաղաքացիներ չկան»,- հավելեց Ցուցուլյանը։


