Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 6–ին, Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներին:
«Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300 հազարից 400 հազար դրամ վարձատրություն, 1156 զինծառայող՝ 400 հազարից 500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600 հազար դրամից 700 հազար դրամ վարձատրություն, և 31 շարքային զինծառայող 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:
Ես հատուկ հետաքրքրվել եմ՝ արդյոք 700 հազար և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի՞ են նաև մնացած բոլոր զինծառայողներին: Պարզ է, չէ՞, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է, և սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի, և սա նույնպես շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք»,- ասաց վարչապետը:


