«Մեզ հավաստիացրել են, որ Զանգեզուրի հարցով Իրանի համար ոչ մի սպառնալիք չի լինի»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Համադան քաղաքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Tasnim-ը։
«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն և գտնում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է։ Մենք ուղիղ կապի մեջ ենք Զանգեզուրի հարցով և մեզ հավաստիացրել են, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին», - ասել է Աբբաս Արաղչին։


