ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում անելով The Washington Post-ին, այս մասին հայտարարել է ինքը՝ Փելոսին։

«Ես մտադրություն չունեմ կրկին առաջադրվել Կոնգրեսի ընտրություններում։ Սան Ֆրանցիսկո, իմացիր քո ուժի մասին։ Մենք պատմություն կերտեցինք։ Մենք առաջընթաց գրանցեցինք», – ասել է Փելոսին իր տեսաուղերձում։

85-ամյա Նենսի Փելոսին գրեթե 40 տարի ներկայացրել է Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ Կոնգրեսում։