Ուղեղ և սեռ. գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց և կանանց 650 գենետիկական տարբերություն

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց և կանանց ուղեղներում հարյուրավոր գեներ տարբեր կերպ են ակտիվ: Գիտնականների կարծիքով, այս տարբերությունները կարող են բացատրել նյարդային համակարգի գործառույթի որոշակի առանձնահատկություններ և որոշակի հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը, գրում է The Conversation-ը:


Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները վերլուծել են հազարավոր հետմահու ստացված ուղեղի հյուսվածքի նմուշներ և համեմատել երկու սեռերի գեների ակտիվությունը: Պարզվել է, որ ավելի քան 650 գեներ տարբեր կերպ են վարվում. որոշները ավելի ակտիվ են տղամարդկանց մոտ, մյուսները՝ կանանց: Այս գեները կապված են ուղեղի նյութափոխանակության գործընթացների, նյարդային ազդակների փոխանցման և իմունային համակարգի գործառույթի հետ:

Գիտնականներն ընդգծում են, որ սա «արական» և «իգական» ուղեղների պարզեցված սահմանում չէ: Ավելի շուտ, ապացույց է այն բանի, որ ուղեղի կենսաբանությունը ձևավորվում է բազմաթիվ գործոններով, ներառյալ հորմոնները, քրոմոսոմները և նույնիսկ կենսակերպը:

Այս արդյունքները կարող են օգնել մշակելու ավելի ճշգրիտ ախտորոշման և բուժման մեթոդներ նյարդաբանական և հոգեբուժական հիվանդությունների համար, ինչպիսիք են Ալցհայմերի հիվանդությունը, դեպրեսիան և աուտիզմը, որոնք տարբեր կերպ են դրսևորվում տղամարդկանց և կանանց մոտ:

«Մեր տվյալները ցույց են տալիս, թե որքան նուրբ է կարգավորված ուղեղը և թե որքան կարևոր է կենսաբանական սեռը հաշվի առնելը՝ դրա գործառույթներն ուսումնասիրելիս»,- նշում են ուսումնասիրության հեղինակները։