Ֆինլանդիայի ծովային հետեւման համակարգը ընդամենը մեկ ժամվա ընթացքում ստացել է ՆԱՏՕ ուրվական նավերի մասին 18 հազար կեղծ ազդանշան։ Այս մասին տեղեկացրել է Helsingin Sanomat (HS) թերթը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի տրանսպորտի եւ կապի Traficom գործակալությանը։
Նավերի գտնվելու իրական վայրերը մի քանի հազար կիլոմետր հեռու էին համակարգում հաղորդված ազդանշաններից, որոնք գտնվում էին Բալթիկ ծովում, նշել է թերթը։ Սոմալիից Ճապոնիա ուղեւորվող իսպանական նավերից մեկը սխալմամբ երեւացել է Ֆիննական ծոցում։
Խափանման պատճառն անհայտ է։ Traficom-ը չի հերքել, որ միջադեպը կարող է լինել նավերի հետեւման համակարգերին դիտավորյալ միջամտության արդյունք։


