Անաստասիա Վոլոչկովան որոշել է զբաղվել իր առողջությամբ և բուժել հիվանդ հոդերը, որը պորֆեսիոնալ պարողների ամենաթույլ կողմն է: Սակայն բժշկի այցելության ժամանակ բալետի պարուհին հայտնվել է շատ անսովոր իրավիճակում: Այդ մասին այսօր Անաստասիան հայտնել է իր միկրոբլոգում: Այս մասին հաղորդում է Экспресс Газета-ն:
Բժշկի մոտ այցելության գնալիս Վոլոչկովան իր հետ վերցրել է մի շարք ռենտգեն նկարներ, որպեսզի դրանց միջոցով բժիշկը կարողանա հեշտությամբ ախտորոշում կատարել:
«Բժշկի համար բերել եմ հոդերի բոլոր նկարները, որոնց հետ երբևիցե խնդիրներ եմ ունեցել Դրանցից մեկը մեծ զարմանք առաջացրեց նրա մոտ: Բժիշկը ասել է «Իմ մոտ այսպիսի բան առաջին անգամ է . սա ինչ-որ կենդանու նկար է»,- գրել է Վոլոչկովան:
Բժշկի խոսքերը մեծ վախ են առաջացրել պարուհու մոտ և վերջինս փորձել է պարզել, թե որտեղից է հայտնվել այդ նկարը:
« Պարզվել է, որ դա իմ Ժորժիկ կատվի նկարն է: Տնտեսուհին հանկարծակի այն դրել է իմ նկարների մոտ: Իմ մոտ հիստերիա էր»,- ավելացրել է Վոլոչկովան:
Հետագայում մենաբանություններից պարզ է դարձել, որ Վոլոչկովայի տան աշխատող Ռայայի սխալն է եղել, որը սխալմամբ խառնել է ռենտգենյան նկարները: