ՀՖՖ-ն ներկայացնում է «ԱՐԱՐԱՏ-73». 40 տարվա վաղեմության կադրեր: Լեգենդար թիմն այնպես, ինչպես եղել է…»

ֆոտոպատմություն-տեսահոլովակը, որը գեղեցիկ հիշողություններ կարթնացնի բոլոր նրանց մոտ, ովքեր 40 տարի առաջ եղել են Երեւանի «Արարատի» երկրպագուները: Ողջ հայությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, երկրպագում էր «Արարատին», «Արարատի» հետ էր կապում իր ֆուտբոլային իղձերի իրականացումը: Տարիներ շարունակ «Արարատն» իր խաղով հիացրել է հայ ֆուտբոլասերին եւ հպարտության պահեր պարգեւել:

ՀՖՖ-ի կողմից «Արարատ-73»-ի մեծարման հանդիսությունների շրջանակում ստեղծված այս ֆոտոպատմություն-տեսահոլովակը այս օրերին կցուցադրվի նաեւ մայրաքաղաք Երեւանի տեսաէկրաններին: