Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։

Ընդմիջում հայտարարվեց 13.02 րոպեին, հետևաբար 13.22–ին պետք է նիստը շարունակվեր, սակայն նիստը չկայացավ, պատգամավորները չներկայացան։ Այս պահին սկսվել է մեծ ընդմիջումը։


Նշենք, որ պատգամավորները նկատել են, որ դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։

Ինքը Քոչարյանը նիստերի դահլիճ մտավ ընդմիջում հայտարարելուց անմիջապես հետո և փորձեց պարզաբանումներ ներկայացնել թիմակիցներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Նա քարտուղարության աշխատակիցներին նախատեց, որ իրեն նախապես տեղյակ չեն պահել իր ելույթի մասին։