Ինչպես հաղորդում է «Преступная Россия»-ի աղբյուրները «Դեդ Հասանի կլանի սլավոնական թևը» հավաքվել է Մերմոսկովյան շրջանում իրենց խնդիրները քննարկելու համար:

Համաձայն աղբյուրի, քրեական հեղինակությունների հանդիպումը կազմակերպել է Վասյա Վոսկրեսը, որի մոտ դժգոհություններ է առաջացրել Տյումենի «օրենքով գող» Բաբանի թագադրումը:

Հիշեցնենք, որ 42 ամյա Ալեքսանդր Բաբանովը «օրենքով գող» էր թագադրվել օգոստոսին Ստամբուլում: Հայտնի է, որ վերջինիս ներկայացրել է ազդեցիկ Պաատ կրտսերը: Նշվում է, որ իր թեկնածությունը ներկայացնելու համար տյումենցին մեծ գումար է տրամադրել Պաատին:

Արևմտյան Սիբիրում նոր «օրենքով գողի» հայտնվելը, հատկապես այնպիսի փորաձռու դեմքի, ինչպիսին է Բաբանը, առաջին հերթին ձեռնատու չի եղել Վոսկրեսին, ով միայն այս տարվա մայիսին է ամրապնդել իր իշխանությունը երկու տեղական «նայողներ» Նիժնեվարտովսկի Ռաջիկի և Նյագանսկի Տկաչի միջոցով:

Երկու ազդեցիկ քրեական գործիչների Օտարի Տոտոչիյայի և Գիա Դիակվնիշվիլիի ներկայությամբ Պաաստին հասկացրել են, որ «ամբողջ Տյումենը կատեգորի կերպով դեմ է Բաբանին»: Նշվում է, որ Պաատը չի սկսել վիճաբանել և համաձայնվել է Բաբանին փոխանցել, որ նա դեռևս գող չէ: