Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան - Հունգարիա հանդիպման ժամանակ հայ երկրպագուները հունգարացիներին եւ օտարերկրացի երկրպագուներին ուղղված պաստառ էին կախել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տրիբունայում․ «Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել»։
Հայ երկրպագուները այս պաստառով հիշեցրել են 2004-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից գիշերը սեփական համարում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու ողբերգությունը։ Հունգարիան արտահանձնել էր Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նա արժանացել էր «հերոսի» կոչման։


