Ֆրանսիայի հավաքականը դարձավ 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած 29-րդ հավաքականը։
Առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 թիմ։
Կազմակերպիչ երկրներ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի հավաքականներն առանց պայքարի են ստացել մասնակցության իրավունք։
Ուղեգիր նվաճած մյուս հավաքականներն են Ճապոնիան, Նոր Զելանդիան, Իրանը, Արգենտինան, Ուզբեկստանը, Հարավային Կորեան, Հորդանանը, Ավստրալիան, Բրազիլիան, Էկվադորը, Ուրուգվայը, Կոլումբիան, Պարագվայը, Մարոկկոն, Թունիսը, Եգիպտոսը, Ալժիրը, Գանան, Կաբո Վերդեն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Անգլիան, Սենեգալը եւ Կոտ դ’Իվուարը։


