Հայաստանի հավաքականի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մեկնաբանել է Հունգարիայից կրած 0:1 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի տնային խաղում։


«Առաջին խաղակեսում այնքան էլ շատ չէինք վերահսկում գնդակը, իսկ երկրորդում ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանը, կարող էինք հավասարեցնել հաշիվը։

Ցավոք, չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Անկախ ամեն ինչից, մեր մոտիվացիան շատ բարձր է, որովհետև խաղում ենք մեր երկրի համար։

Մարզիչը մեզ շատ էներգիա է փոխանցում, որպեսզի դաշտում նվիրված և սրտացավ գործենք։ Երիտասարդ թիմ ենք, որը ցանկանում է մրցել այս մակարդակին համապատասխան։ Ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է Ռանոսը։

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Պորտուգալիային, որը դեռ չի ապահովել առաջին տեղը F խմբում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցաշարը կավարտի վերջին տեղում։