Կամբոջայի անվտանգության աղբյուրները նախազգուշացնում են սահմանային գոտում թաիլանդցի զորքերի կողմից հնարավոր հետագա հարձակումների մասին, հաղորդում է Khmer Times-ը.
Աղբյուրները պարբերականին հայտնել են, որ «թայլանդցի զինվորները պլանավորում են հարձակում իրականացնել Պուրսատ նահանգի Տմար Դա և Օփլուկ Դամրեյ շրջաններում նոյեմբերի 18-ին»։ Կամբոջայի իշխանությունները «ուշադիր հետևում են իրավիճակին», հաղորդում է թերթը։
Նոյեմբերի 12-ին թաիլանդցի զինվորականները կրակ են բացել Կամբոջայի Բանտեայ Միենչեյ նահանգի սահմանային Պրեյ Չանհ գյուղի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ տեղացի և ծանր վիրավորվել երեք այլ քաղաքացի։


