Հնդկաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից են, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի միջև հարաբերությունները, որոնք հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերություններ են, մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունն են», – ասել է Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս փուլում «կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում միմյանց շուկաներում տնտեսվարողների աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»։


