Հոկտեմբերի երկուսին աշխարհահռչակ երգիչ Սթինգը նշել է իր 62-ամյակը, որի միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում: Բրիտանացի երգիչը հյուրերին հրավիրել է Ներքին Մանհեթնի շրջանի ռեստորաններից մեկը:
Ծննդյան տարեդարձի երեկույթի ամենահիշարժան պահերից մեկը եղել է տորթի նվիրումը: Տորթը եղել է շոկոլադե նավի տեսքով, որի վրա գրված է եղել «Ծնունդդ շոնրհավոր, Սթինգ»:
Նավի տեսքով տորթի ընտրությունը պատահական չի եղել: Բանը նրանում է, որ վերջերս երգիչը ներկայացրել է իր նոր ալբոմը՝ «Վերջին նավը» անունով:
Այդ երեկո իր ամուսնուն շնորհավորելու ժամանել է երգչի կինը Տրուդի Ստայլերը: Սթինգի երեկույթին ներկա են գտնվել նաև այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Դոննա Կարան, Ռուֆուս Ուեյնթրաթը և Փոլ Հագգիսը: