Գերմանիայի եւ Նիդերլանդների հավաքականները նվաճեցին աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Ընտրական մրցաշարի վերջին տուրում Գերմանիան 6:0 հաշվով հաղթեց Սլովակիային եւ A խմբում 15 միավորով գրավեց առաջին տեղը։ Սլովակիան 12 միավորով երկրորդն է եւ պայքարը կշարունակի որակավորման փլեյ-օֆֆում։
Նիդերլանդների հավաքականը վերջին տուրում 4:0 հաշվով հաղթեց Լիտվային եւ G խմբում 20 միավորով առաջինն է։
Լեհաստանի հավաքականը 3:2 հաշվով պարտության մատնեց Մալթային եւ խմբում գրավեց երկրորդ տեղը՝ 17 միավոր։ Լեհերը պայքարը կշարունակեն որակավորման փլեյ-օֆֆում։


