Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն իր նախորդ ակումբ ՊՍԺ-ից պահանջում է 240 միլիոն եվրո։ Այդ մասին հայտնի է դարձել Փարիզում ընթացող դատավարությունում։
Մբապեն բողոք էր ներկայացրել ՊՍԺ-ի դեմ՝ փարիզյան ակումբին մեղադրելով հոգեբանական ճնշման, հիմնական կազմից հեռացնելու միջոցով 2023-ին նոր պայմանագիր կնքելու պարտադրանքի մեջ։
Անարդար հեռացման համար Մբապեն պահանջել է 44 միլիոն եվրո, հոգեբանական ճնշման համար՝ 37 միլիոն եվրո, աշխատանքային պայմանագրի կետերը խախտելու համար՝ 18 միլիոն եվրո, անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման համար՝ 18 միլիոն եվրո։ Մնացած գումարը հաշվարկվել է երեք ամսվա համար չվճարած աշխատավարձից եւ բոնուսներից, հաղորդում է ESPN-ը։
ՊՍԺ-ն հակընդդեմ հայցով Մբապեից պահանջում է 180 միլիոն եվրո վնասի փոխհատուցում։
Մբապեն 2024թ․ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել ՊՍԺ-ից եւ անվճար միացել «Ռեալին»։


