Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը եւ 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերն առաջին հայացքների մենամարտն են ունեցել Դոհայում (Կատար)։ Նրանք օկտագոն դուրս կգան իրար դեմ նոյեմբերի 22-ին։


28-ամյա Արման Ծառուկյանը UFC-ի նախորդ մենամարտում այս տարվա ապրիլի 13-ին Լաս Վեգասում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

35-ամյա Հուքերը նախորդ մենամարտն անցկացրել է 2024թ․ օգոստոսի 17-ին Ավստրալիայում եւ հաղթել է լեհ Մատեուշ Գամրոտին։