Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Հանդիպումը տեղի կունենա վերաբացված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» - «Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։ Առաջիկա օրերին «Բարսելոնան» կսկսի տոմսերի վաճառքը։

Ավելի վաղ կատալոնացիները հայտարարել էին, որ արդեն վերակառուցված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում տեղի կունենա նաեւ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղը։

«Բարսելոնան» նախորդ անգամ սեփական ստադիոնում խաղացել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում հաղթելով «Մալյորկային» (3:0)։

Այս ընթացքում կատալոնական թիմը տնային հանդիպումներն անցկացնում է Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում։