«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված, «Ա Թիվի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին՝ մոռանալով սեփական անցյալը:
Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաեւ հենց Հասմիկ Հակոբյանի «շնորհքն» է: Հիմա նա դարձել է իշխող ՔՊ վարչության անդամ, չի շփվում «Կիսաբացի….» նախկին գործընկերների հետ: Կարճ ասած՝ մոռացել է
անցյալը:
Հիշեցնենք, որ մինչեւ ՔՊ-ական դառնալը, Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Հետո մտել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը պատկանող մեդիալրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում :


