Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին ճանաչվել է 2025թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ՝ Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի վարկածով։
Փարիզյան ակումբն այս տարի նաեւ հասել էր ԱՄՆ-ում առաջին անգամ նոր ձեւաչափով անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ եւ պարտվել Լոնդոնի «Չելսիին»։
Աշրաֆ Հակիմին անցած մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 55 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։


