Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել առևտրա-սպասարկման կենտրոնի պաշտոնական բացումը:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, խոշոր քաղացիական և ուժային կառույցների ղեկավարներ.-հայտնում են «ԿԱՄԱԶ»-ի մամլո ծառայությունում:
Ռուսական կողմից սպասվում է «ԿԱՄԱԶ»-ի գլխավոր տնօրեն` Իվան Վոլըկինի և Հայաստանում ՌԴ-ի դեսպանի ներկայությունը:
«ԿԱՄԱԶ» առևտրա-սպասարկման կենտրոնը նախատեսված է տարբեր տեսակի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար` կապված երաշխիքային և տեխնիկական սպասարկման հետ: Առևտրա-սպասարկման կենտրոնը հաշվարկված է 300 միավոր տեխնիկայի համար: Այն տեղակայված է Երևանի հարավային մասում: Ձեռնարկությունը լիովին հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա նաև իրականացնել նույն կարգի այլ տեխնիկայի սպասարկումը:
«ԿԱՄԱԶ»-ը համագործակցում է Հայաստանի հետ ավել քան 25 տարի, իսկ հայաստանյան ավտոհավաքակայանում հաշվարկվում է մոտ 5000 միավոր տեխնիկա:
Դավիթ Սոֆիյան