Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի ակնկալում գործարք, որը թույլ կտար Մեծ Բրիտանիային մասնակցել ԵՄ պաշտպանական հիմնադրամին։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության հասնելու համար վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 19-ի երեկոն, սակայն բանակցությունները փակուղի են մտել։ Բանակցություններին մասնակցող անանուն դիվանագետը իրավիճակը բնութագրել է որպես «լարված»։
Այլ եվրոպացի դիվանագետների խոսքով՝ Բրյուսելը 4.5 միլիարդ եվրոյից մինչև 6.5 միլիարդ եվրոյի չափով ներդրում է պահանջել, մինչդեռ Մեծ Բրիտանիան առաջարկում էր 200-300 միլիոն եվրո։ Մի քանի պաշտոնյաներ հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի նախնական առաջարկն ավելի քիչ է եղել։ Նշվում է, որ Կանադայի հետ նույն հարցի շուրջ բանակցություններն ընթանում են «շատ ավելի հանգիստ» ձևով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն սպառազինության գնման համար 150 մլրդ եվրո պետք է վճարի Security Action for Europe (SAFE) հիմնադրամին և որ Մեծ Բրիտանիայի հասանելիությունը պայմանավորել է այդ գումարի փոխանցմամբ: Լոնդոնում արդեն հայտարարել են, որ նման գումարն անհիմն մեծ է և գերազանցում է այն, ինչ Մեծ Բրիտանիան կարող էր վճարել հիմնադրամ մուտք գործելու համար: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ Մեծ Բրիտանիան կցանկանար դառնալ Եվրամիության պաշտպանական հիմնադրամի մի մասը, սակայն «ոչ ամեն գնով»:


