Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ «All's Fair» սերիալի՝ բացասական արձագանքներ ստանալուց հետո լեգենդար դերասանուհի Գլեն Քլոուզը որոշել է պաշտպանել իր գործընկերոջը և սերիալը։
«Երդվում եմ, որ դիտել եմ բոլոր ինը սերիաները, և այն անչափ լավն է», - ասել է Գլենը The Guardian-ին տված հարցազրույցում։ «Այն այնպիսին է, ինչպիսին կա. որոշ տեղերում հյութալի, որոշ տեղերում ապշեցուցիչ, իսկ երբեմն՝ հուզիչ»։
Չնայած Քիմը, որը Նաոմի Ուոթսի և Նիսի Նեշի հետ խաղում է փաստաբան Ալուրա Գրանտի դերը, մեծ դերասանական փորձ չունի, Գլենը նշել է, որ «նա շրջապատված է իսկապես լավ մարդկանցով»։
Քլոուզը նաև նշել է, որ հատկապես հաճելի էր Քիմի հետ աշխատելը։ «Նա հրաշալի է և շատ խելացի։ Նա շատ հոգատար է երեխաների հետ»։


